Քո զավակների ցանկություններին համեմատական,
անզգայացած՝ նրանց բարձրացրած վառ կենացներից,
գավառ առ գավառ դու փոքրանում ես շագրենի նման,
ոչ զարմանում ես, ոչ գլուխ հանում ինքդ քեզանից...
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...